![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/117955-1.jpg)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»: Մադրիդյան ակումբի կայքը հայտնում է, որ Անգլիայի չեմպիոնի և 24-ամյա ֆուտբոլիստի միջև բանակցությունները թևակոխել են վերջնական փուլ. արդեն ակումբը և խաղացողը պետք է համաձայնեցնեն վերջինիս պայմանագիրը:
Հաղորդվում է, որ գործարքի ավարտից հետո «արքայական ակումբը» մտադիր է ձեռք բերել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին: