«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր խորին երախտագիտությունը Ձեզ, հարգելի պարոն Ամիրյան»,- տարբեր եղանակներով, տարբեր շարադասությամբ, 2 րոպեանոց բացման խոսքում 3 անգամ «խորին շնորհակալություններ» հնչեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հասցեին, կարծես ոչ թե Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգն էր, այլ Ամիրյանի բենեֆիսը:
Օրեր առաջ օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթն էր հանդես գալիս: Մինչ համերգի մեկնարկը որոշել էին, որ պետք է խորին շնորհակալություններ հայտնեն մշակույթի նախարարություն «ժամանակակից շունչ» ներմուծած Արմեն Ամիրյանին։
Թե նախարարին «գովերգելու» միտքն ում էր պատկանում, չգիտենք, բայց հաղորդավարներից նման «գորովալից շնորհակալություններ» լսելը տհաճ էր: Իսկ բազմամարդ դահլիճում շատ զբոսաշրջիկներ կային եւ Սփյուռքից ժամանած հայեր»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում