Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման համակարգին: Նա նկատեց, որ որոշ գերատեսչությունների կողմից անիմաստ ձգձգումներ կան, բացակայում են մեկ պատուհանի հնարավորությունները և այլն:
Այդ ամենը հաշվի առնելով` նա կառավարության անդամներին հանձնարարեց մշակել և մեկ ամսյա ժամկետում ներկայացնել լիցենզիաների տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու ուղղությամբ գործողությունների ծրագիր:
Բացի այդ, նա կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց վերահսկողություն սամանել և կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցել:
«Մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառվեն, որոշ գերատեսչություններում անմխիթար վիճակ է»,- եզրափակեց վարչապետը: