Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:
Պարզվում է դեսպանը կորցրել է իր անձնական բջջային հեռախոսը: Սակայն հեռախոսն իր տաքսիում գտել է վարորդ Սուրեն Սողոյանը, ով վերադարձրել է դեսպանատուն:
«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին», – նշվում է հաղորդագրությունում։
Քիսլերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն է 2015 թվականից: