«Սասնա Ծռեր»-ի անդամներից 16-ը կբերվեն նիստերի դահլիճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի քրեական գործի քննությունը, որի նախագահող դատավորն Արտուշ Գաբրիելյանն է:

Դատարանը, հակառակ ամբաստանյալներ Թորոս Թորոսյանի, Տիգրան Սարգսյանի և Թաթուլ Թամրազյանի ցանկության, կներգրավվի հանրային պաշտպաններ:
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներից երկուսը՝ Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը, քանի որ մյուսների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ բերել ամբաստանյալներին, այլապես ինքը լիազորված չէ նրանց բացակայության պայմաններում ներկա գտնվել նիստին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, հայտարարեց մեկ ժամ ընդմիջում, ինչից հետո 16 ամբաստանյալները կբերվեն դատարան:




Լրահոս