Հայաստանյաց առաքելական Սբ. եկեղեցին Վարդավառի տոնն այս տարի կնշի հուլիսի 23-ին: Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, երբ մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ։
Ի տարբերություն մյուս տարիների և մյուս տաղավար տոների, այս անգամ Վարդավառին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային օր: Նշենք, որ ոչ աշխատանքային օրեր հայտարարելու որոշումը սահմանում է կառավարությունը, սակայն այսօր նման որևէ որոշում չընդունվեց: