ՖՈՏՈ. Սխալներ, որոնք անում եք ամառային կոշիկ ընտրելիս. ինչից է պետք հրաժարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խանութներում ամառայաին կոշիկների տեսականին բավականին մեծ է: Ցանկացածը կարող է գտնել իրեն հարմար կոշիկ: Սակայն ոչ բոլոր կոշիկներն են որ խորհուրդ է տրվում կրել ամռանը:

Ներկայացնում ենք ամառային կոշիկ ընտրելու տարածված սխալները:

Կոշիկի տակը նեղ է

Կոշիկը, որի տակն ավելի լայն է, քան կրունկը, տգեղ է նայվում: Բացի այդ նման կոշիկ հագնելիս, հնարավոր է Ձեր ոտքերի հոդերը դեֆորմացվեն:

Բարձրության ոչ ճիշտ հարթություն

Անհաջող հարթության դեպքում կրունկի թեքումն և կոշիկի տակը տարբեր են լինում: Ստացվում է, որ կրունկը նստած չէ կոշիկի վրա, այլ միայն մի ծայրում: Այս դեպքում խախտվում է արյան շրջանառությունը:

Կոշիկի տակը երկար է կրունկից

Նման կոշիկների դեպքում ոտքի մատերի և կոշիկի ծայրերի միջև հեռավորությունը բավականին շատ է լինում: Նորման այս դեպքում համարվում է 1 սմ: Եթե երկար է լինում այդ հեռավորությունը, ապա քայլելը դառնում է դժվար ու վտանգավոր:

Կոշիկի տակը շատ կարճ է

Նման դեպքում պետք է անընդհատ ոտքերի մատերի օգնությամբ պահենք կոշիկը: Միեւնույնժամանակ, բոլոր մատերի մկանները ձգվում են, ոտքի վրա ծանրությունն անհավասար է բաշխվում:

Կոշիկը շատ ազատ է նստում ոտքին

Եթե կոշիկը շատ թույլ է, հիմնական ծանրությունը լինում է մատների մկաններին, ինչն էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում:

Կոշիկը մեծ չափսի է

Եթե կրում եք ձեր չափսից մեծ կոշիկ, ապա կրունկից ոտնաթաթ իջնող հատվածը շատ է ծանրանբեռնվում, որպեսզի պահի կոշիկը Ձեր ոստքին:

Կոշիկը պատրաստված է ոչ բնական միջոցներից

Ամառը ճիշտ է ընտրել բնական կաշվից կոշիկներ: Ոչ բնական նյութերը կարող են վնասել Ձեր առողջությանը: Բարձր եղանակի պատճառով այդ քիմիական նյութերը կպնում են ձեր ոտքերի մաշկին:

Լաքապատ կոշիկ

Տաք եղանակին խորհուրդ է տրվում հրաժարվել լաքապատ կոշիկներից:

Փակ կոշիկ առանց գուլպայի

Պետք չէ ամռանն առանց գուլպա կոշիկ հագնել, քանի որ նման դեպքում Ձեր ոտքն ավելի շատ է քրտնում, դա էլ բերում է կրունկների կոշտության:

Տափակ կոշիկներ

Նման կոշիկներ խորհուրդ է տրվում հագնել օրվա ընթացքում 1-2 ժամ:




Լրահոս