Շատ կարեւոր է, որ մարզիկն ինքն իրեն հավատա. Արշակ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Պատանիները պատրաստվում են հուլիսի 24-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն ասաց, որ ամեն մի ըմբիշ լավագույն մարզավիճակում է.

«Ընդհանուր թիմի պատրաստվածությունը լավ եմ գնահատում: Եվրոպայի առաջնությանը հայտավորված են հավաքականի առաջին համարները: Նախորդ տարվա թիմից մնացել է երկու ըմբիշ: Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում: Մյուսները նորեկներ են: Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում: Շատ կարեւոր է, որ մարզիկն ինքն իրեն հավատա: Պետք է պայքարեն, որ հաղթեն:

Մասնակից չենք ունենա միայն 85 կգ քաշային կարգում: Ցավոք, այդ քաշի մեր առաջատար Սերգեյ Սարգսյանը վնասվածք ունի»,- նշեց մարզիչը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Ռաֆայել Հարությունյանը (42 կգ քաշային կարգ), Առաքել Մովսեսյանը (46 կգ), Գենիկ Ասատրյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Մեժլում Մեժլումյանը (58 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (63 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ), Լյովա Գեւորգյանը (76 կգ), Մարտին Սիմոնյանը (100 կգ):




Լրահոս