Չի կարելի մարդկանց ստիպել սովորել լեզու, որը նրանց մայրենին չէ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անթույլատրելի է մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան մակարդակն իջեցնելը նաև ռուսերենի դասավանդման ժամանակ: Սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը»,- ասել է Պուտինը ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ ռուսերենը պետական, ազգամիջյան շփման լեզուն է «Այն (ռուսերենը) չի կարելի ոչ մի բանով փոխարինել: Այն մեր բազմազգ երկրի բնական, հոգևոր կաղապարն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ժողովուրդների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անքակտելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, կամավոր իրավունք»,- ասել է Պուտինը:




Լրահոս