Վարչապետի գլխավոր խորհրդականի կինը 25 միլիոն դրամի շահաբաժին ունի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանը, ով մեկ ամիս առաջ կարիերայում առաջընթաց է արձանագրել՝ դառնալով գլխավոր խորհրդական, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը։

«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ Ներսիսյանը հայտարարագրել է բնակարան և 3 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ։ Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 13-ի դրությամբ ունեցել է 2 միլիոն 329 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

Կինը՝ Անուշ Աթայանը, նույնպես ներկայացրել է իր հայտարարագիր, սակայն՝ 2016թ տարեկանը։ Նա հայտարարագրել է 28 հազար 110 ԱՄՆ դոլար և 881 հազար 800 դրամ դրամական միջոցներ, իսկ եկամուտները կազմել են 29 միլիոն 870 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը շահաբաժինն է, իսկ 4 միլիոն 870 հազար դրամը՝ տարեկան աշխատավարձ։




Լրահոս