SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Դատապարտկակլների հիվանդանոցի 50-ամյա աշխատակցուհուն խուզարկության են ենթարկել և նրա հեշտոցի մեջ հայտնաբերել են ներարկիչ, որի մեջ եղել է սև գույնի կասկածելի հեղուկ։
Ներարկիչում եղել է 23 մլ ծավալով յուրահատուկ սուր հոտով, գորշ գույնի 23.75 գրամ, տնայնագործական եղանակով պատրաստված ացետիլացված «Ափիոն» տեսակի թմրամիջոց։ Աշխատակցուհին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: