Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ընթանում է զինված խմբի գործով դատական քննությունը:
Դատական այսօրվա նիստին ներկա է նաև Վահան Շիրխանյանը, ով նախորդ մի քնաի նիստերին դատարան չէր բերվում: Այս փաստը, հիշեցնենք, տարաձայնությունների տեղիք էր տվել, արդյունքում Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը բոյկոտել էր դատական նիստերը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանն, ի դեպ, կարծես, թե «հանձնվել է»: Բանն այն է, որ բոլոր դատական նիստերին դատավորն արգելում էր Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել և նստած մնալ: Սակայն երկարատև բանակցություններին և տարաձայնություններից հետո այսօր դատավորը թույլատրել է Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել` ըստ երևույթին` հասկանալով, որ պաշտպանության նախկին փոխնախարարն առողջական լուրջ խնդիրներ ունի:
ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանի` Ապարի շահերի պաշտպանը` Կարմեն Պողոսյանը, միջնորդություն է ներկայացրել դատարանին դատաբժշկական փորձաքննություն նշանակել, քանի որ, ըստ նրա, իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի. ձերբակալությունից հետո գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարում` կաթված է ստացել:
Դատարանն ընդմիջում հայտարարեց` միջնորդությունը քննարկելու համար:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: