Սպանվել է «Իսլամական պետության» «բրիգադներից» մեկի 25-ամյա պարագլուխը. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում օդուժի հարվածով ոչնչացվել Է մալայզիացի զինյալ, որը պետք Է գլխավորեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կազմում Հարավ – արեւելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այս մասին գրել Է Straits Times թերթը՝ բերելով հատուկ ծառայությունների տվյալները: Ստացված տեղեկատվությամբ՝ 25-ամյա Մուհամադ Ֆուդհայիլ Օմարն ստացած վերքերից մահացել Է հունիսին Ռաքա քաղաքի մերձակայքում:

Հատուկ ծառայությունները ենթադրում Էին, թե նա կդառնա ԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկը եւ կհամակարգի Հարավ – արեւելյան Ասիայից զինյալների գործողություններն՝ ապրիլին նույնպես Սիրիայում ոչնչացված Մուհամադ Վանդիի փոխարեն, որը համարվում Էր Մալայզիայում առավել որոնվող ահաբեկիչներից մեկը: Հատուկ ծառայությունների տեղեկատվությամբ՝ 2013 թվականից Իրաքում եւ Սիրիայում ոչնչացվել են 34 զինյալներ Մալայզիայից, այսօրվա դրությամբ այնտեղ են գտնվում առավազն եւս 53 քաղաքացիներ այդ երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս