Հոգեբանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հրանտ Համբարձումյանին, ով մեղադրվում է հոգեբան Ռուբեն Պողոսյանին սպանելու մեջ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։

Հ. Համբարձումյանը մեղադրվում է հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, ճանաչված հոգեբան Ռուբեն Պողոսյանին նշտարով մի քանի անգամ գլխի և դեմքի մասում ծանր վնասվածքներ պատճառելու մեջ։




Լրահոս