ԴԱՀԿ Շենգավիթի բաժնի աշխատակիցն անցել է պաշտոնական լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Յ. Մ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:

Այսպես, Յ. Մ.-ն 2017 թվականի հունիսի 28-ին հաղորդում է տվել, որ 2011 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով որոշում է կայացվել արգելանք կիրառել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի վրա:

Սակայն ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի հակադիր կատարողը, առանց դատարանի որոշման և պատշաճ կարգով իրեն ծանուցելու, ապօրինի արգելանք է դրել նաև իր աշխատավարձի ու կենսաթոշակի վրա՝ շուրջ երեք տարի /մինչև նշված գործով դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը/ իրեն ու ընտանիքի անդամներին զրկելով այդ գումարների տնօրինման իրավունքից:

Այսպիսով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս