Թռչնաբույծների միության նախագահը ձերբակալվե՞լ է. ինչում է նա կասկածվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Ստեփանյանը կասկածվում է պահեստներից մեկից կենցաղային իրեր գողանալու մեջ:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ նրան ստորագրությամբ ազատ են արձակել: ArmLur.am-ին առայժմ չհաջողվեց կապ հաստատել Ստեփանյանի հետ. նրա բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր հարցադրման, հայտնեցին. «ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երեք ձերբակալվել էին երեք անձ` երկուսը գողություն կատարելու, մեկը` գողության դրդչության կասկածանքով: Սակայն դատախազությունն ազատել է արգելանքից, և երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը»:




Լրահոս