ՖՈՏՈ. Ինչ անել, երբ փողոցում հարձակվել են Ձեզ վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցավոք, մարդիկ տարբեր են լինում:  Մենք հույս ունենք, որ մեր ճանապարհին խուլիգաններ չեն հանդիպի:  Սակայն, թե ինչ է պետք անել նման դեպքերում,  այնուամենայնիվ անհրաժեշտ է:

  • Եթե  ձեզ վրա մեջքից են փորձում հարձակվել, ապա բավարար կլինի կրունկներով կանգնել նրա ոտքի վրա,
  • Եթե հարձակվողը փորձում է խեղդել ձեզ,  ապա բռնեք նրա ճկույթները և սկսեք ողջ ուժով պտտել,
  • Եթե ձեր պայուսակում կան իրեր,  որոնք կարող եք փչել, ապա դա արեք նրա դեմքին:

Ինչ անել, եթե Ձեզ փորձում են կողոպտել

  • Եթե ձեզ սպառնում են զենքի որևէ տեսակով,  ապա նրա հետ մենամարտի մի բռնվեք:  Մի կռվեք և տվեք ամեն ինչ, եթե նույնիսկ չափից շատ թանկարժեք են:
  • Ուշադրություն դարձրեք հանցագործի մարմնին.  խալեր, սպիներ, դաջվածքներ:
  • Միանգամից ոստիկանություն գնացեք. որքան շուտ սկսեն փնտրել, այնքան ավելի հավանական է, որ կգտնեն:

Ինչ անել,  եթե Ձեզ վրա հարձակվել են փակ տարածությունում

  • Եթե մարդը ձեր հետևից վազում է մուտք, ապա մի թաքնվեք վերելակում կամ նկուղում, քանի որ մեծ  է հավանականությունը,  որ նա կգա ձեր հետևից,
  • Փախեք  մուտքից  այնպիսի կողմ, որտեղ հնարավոր է մարդ տեսնել,
  • Փակ տարածությունում ոչ մի փչելու հեղուկ մի օգտագործեք. այն կարող է վնասել նաև ձեզ:

Հետևեք մի քանի կանոնների

  • Միանգամից մի սկսեք վազել.  փորձեք փողոց անցնել, թեքվել , իջնել գետնանցում, նոր սկսել վազել: Քայլելու ընթացքում որևէ անցորդի հետ սկսեք զրուցել. որպես կանոն հանցագործները չեն հարձակվի ոչ միայնակ մարդու վրա:
  • Եթե տաքսու վարորդն է տարօրինակ թվում,  պետք է միանգամից դադարեցնել ուղևորությունը: Տաքսի նստելիս ֆիքսեք համարանիշները:
  • Միշտ հարազատներին տեղյակ պահեք,  թե ուր եք և երբ տանը կլինեք:




Լրահոս