Բազմաթիվ պաշտոններ զբաղեցրալ և այդ ոլորտներում իրեն «լավագույնս» դրսևորած Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, իր ուժերը կրկին փորձում է օրենսդիր դաշտում՝ պատգամավորի աշխատանքում: Ու թերեւս սա է մեր երկրի անհաջողության հիմնական պատճառը, որ պաշտոնյաները հիմնականում իրենց տեղում չեն: Նրանք ընդամենը «յոլլա են տանում» ոլորտները՝ դրանից բխող անհաջող հետեւանքներով:
Բայց այդ ամենի համատեքստում կարողանում լավ կարողություն դիզել ու վայեյել:
Այսպես, մայիսի 29-ին ներկայացված հայտարարագրում Արամ Հարությունյանը գրանցել է 2 բնակարան, հասարակական նշանակության 2 շինություն, 1 ավտոտնակ և 14 հողամաս: Պատգամավորը ունի հետևյալ չափի բաժնետոմսեր՝ 4 մլն 072 000 դրամ, 4 մլն 038 722 դրամ,4 մլն 870 000 դրամ:
Նրա դրամական միջոցները կազմում են՝ 1 մլն 270 174 դրամ և 555 եվրո: 2016 թվականի նրա եկամուտը կազմել է 46 մլն դրամից ավելի, որը գոյացել է ՝ 1 մլն 125 000 դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար, 37 մլն 785 000 դրամ՝ շահաբաժին, 7 մլն 589 491 տրված փոխառությունների դիմաց ստացված վճար:
Նաիրա Հովհաննիսյան