ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանի նախկին քաղաքապետի տունը թալանել է նրա որդի՞ն. ուր են տանում կասկածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի` Ուդոյի տան գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել հանցագործին:

Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի մայիսի 29-ին ոստիկանության Սեւանի բաժնում հայտարարություն էր տվել Սեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակչուհի, 62-ամյա Հռիփսիմե Գույումջյանը եւ հայտնել, որ մայիսի 18-29-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող իր առանձնատան մուտքի ձախ կողմի ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել տուն եւ այնտեղից հափշտակել մեծ քանակի խմիչքներ, 1 հատ կանացի, ադամանդե 10 քարերով պատված արծաթագույն ժամացույց, 6 կտոր ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ մի քանի հատ ճամպրուկ: Պարզվել էր, որ այդ տունը պատկանում է նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին:

Իհարկե, գողություն կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ու մինչ իրավապահները փորձում են պարզել, թե ով է եղել ենթադրյալ հանցագործը, որ մտել է նախկին քաղաքապետի տուն, «Ժողովուրդ» օրաթերթը Սեւան քաղաքում հետաքննություն իրականացրեց՝ հասկանալու համար, թե ով կարող էր լինել հանցագործը, ինչ թշնամիներ ուներ նախկին քաղաքապետը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյուում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս