ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դրական արդյունքներ է արձանագրել: Այդպիսի եզրակացություն նշված է ՀՅԴ բյուրոյի լիագումար նիստի ժամանակ ընդունված հայտարարության մեջ: «Քննելով կատարված աշխատանքների արդյունքները՝ ՀՅԴ բյուրոյի եւ գերագույն մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ քաղաքական կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը դրական արդյունքներ է արձանագրել եւ կարեւոր նշանակություն ունի երկրում համակարգային եւ խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար», – նշված է հայտարարության մեջ:
Չնայած երկրում առկա բազմահազար խնդիրներին, քաղաքացիների դժգոհություններին՝ 125-ամյա կուսակցությունը, չգիտես ինչու, դրական արդյունքներ է տեսնում: Սակայն մի պահ մտածելով՝ իրավմամբ կարող ենք հասկանալ, թե խոսքն ինչ արդյունքների մասին է: Իհարկե, դրական արդյունքներ կան, սակայն հենց ՀՅԴ-ի համար: Ի վերջո, նրանք արդեն կոալիցիայի անդամ են, ունեն 3 նախարարական, 2 մարզպետի, փոխմարզպետների պորտֆելներ, իսկ նախորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած էլ մանդատների թիվը երկուսով ավել է:
Մանրամասները՝ տեսանյութում