Աշոտ Աղաբաբյանը նոր արտադրություն է հիմնելու. «ՀրապարակÏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»  թերթը գրում է. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը:

«Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա: Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը 113 միլիոն դոլար: «Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կա­րող ստեղծել: Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել»,- ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը: Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի.

«Չեմ պատրաստ­վում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»: «Դիլիջան ջրի» օրինակով, որը ևս Աղաբաբյանին է պատկանում, նոր արտադրություն է հիմնելու: «Այդ արտադրության հաջող փորձ ունենք, ԱՄՆ-ի հետ ենք աշխատում, արտահանում ենք: Ինձ հա­մար կարևոր է, որ նոր զորացրված տղաներն աշխատանք ունենան, և նոր արտադրամասում հենց նրանց կընդունենք աշխատանքի»:

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս