Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր:
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ Պուտինը նկատել է, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս է հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն:
ՌԴ ղեկավարը նաև հավելել է, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի: Ալիևն էլ իր հերթին ասել է, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով: