Տավուշի մարզում 75-ամյա կին է ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Պտղավան համայնքում 75-ամյա կին է ինքնասպանություն գործել: Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը ArmLur.am-ին հայտնեց, թե կինը միայնակ ապրելիս է եղել,  և հիմնականում շփում չի ունեցել հարևանների հետ:

Գյուղապետի խոսքով, կնոջ ամուսինը մահացել էր, իսկ երեխաներն էլ համայնքում չեն ապրում: «Չշփվող կին էր: Պարանով կավել էր իր տան նկուղում», – նշեց նա:

«Որևէ գրություն չի հայտնաբերվել, և քանի որ չշփվող կին էր, նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ խնդիրներից ելնելով կարող էր նման քայլի դիմել»,-եզրափակեց իր խոսքը գյուղապետը:




Լրահոս