Գյումրու բժշկական պետական քոլեջն առաջիկայում կտեղափոխվի «Սամարիթեր» հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու բժշկական պետական քոլեջը առաջիկայում կտեղափոխվի «Սամարիթեր» հիվանդանոց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տեղափոխման հարցը քննարկվել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրի կատարվելիք այցի ժամանակ: Պատճառն այն է, որ Գյումրու պատմական միջուկի հիմնադրամը մտադիր է բժշկական քոլեջը վերածել հյուրանոցի:

Ըստ մեր տեղեկությունների՝ քոլեջի՝ «Սամարիթեր» հիվանդանոց տեղափոխումը իրականացվելու է հիմնադրամի միջոցներով: Այսինքն՝ քոլեջի շենքը տրվում է հիմնադրամին, ինչի վերաբերյալ համապատասխան որոշումը առաջիկայում կներկայացվի կառավարությանը: Թե այս ամենի արդյունքում որքան է ներդնելու հիմնադրամը՝ քոլեջի շենքը հյուրանոց կառուցելու համար, հայտնի չէ:

Բայց «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բժշկական քոլեջի տեղն ու դիրքը շատ հարմար է տուրիզմը զարգացնելու նպատակով հյուրանոց կառուցելու համար: Քանի որ այն գտնվում է երկու պատմական փողոցների հարեւանությամբ:




Լրահոս