«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժածները վերջապես կստանան իրենց բնակարանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերն այսօր ի վերջո կնշեն իրենց շենքի հանդիսավոր բացումը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ բնակիչներից։ Խոսքը Դավիթաշեն վարչական շրջանի երկրորդ թաղամասում գտնվող 46/4 շենքի մասին է։ Հիշեցնենք, որ Տոնուսից տուժած բնակիչները իրենց բնակարանների համար 9 տարի պայքարեցին։

2006 թվականին ընկերությունը պայմանագրեր է կնքել, համաձայն որոնց` պետք է կառուցեր և 2008 թվականին շահագործման հանձներ շենքը: Սակայն անհասկանալի պայմաններում, արդեն ֆինանսական խնդիրներ ունեցող ընկերությունը, ևս երկու տարի հետաձգեց բնակարանները շահագործման տալը։ Ապա նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերության սնանկանալուց հետո Դավիթաշենի երկրորդ թաղամասի և Փափազյան հասցեների շենքերը գրավադրվել էին Արցախբանկում։ Այս ամենից հետո տուժած բնակարանատերերը երկարատև պայքար ունեցան բանկի բաժնետերեր հայտնի գործարարներ Հրաչ Կապրիելյանի և Վարդան Սիրմակեսի հետ:




Լրահոս