Առօրյա կյանքում մեզ բամաթիվ իրեր են շրջապատում: Եվ հաճախ դրանք մեզ համար այնքան սովորական են թվում, որ չենք էլ մտածում, թե ինչի համար են անհրաժեշտ և ինչպես են հայտնվել:
Անցք փքաբլիթի մեջ
Այժմ կարող են տարբեր ձևերի և չափսերի փքաբլիթներ պատրաստել, սակայն նախկինում դժվար էր այնպես անել, որպեսզի ծայրերն ու կենտրոնը լինեն համապատասխան: Հենց այդ պատճառով էլ այսպիսի ձև են ընտրել:
Արևապաշտպան ակնոցներ
Թվում է, թե այս իրը ընդամենը մեկ նշանակություն պետք է ունենա: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Այն ստեղծվել է հյուսիսում, որպեսզի պաշտպանի ձյան փայլից: Իսկ Հին Չինաստանում այն օգտագործում էին դատավորները, որպեսզի թաքցնեն իրենց իրական էմոցիաները:
Դաշտեր տետրերում
Սկզբում դրանք նախատեսված էին, որպեսզի ուսուցիչներն իրենց նկատառումները թողնեն: Սակայն նախկինում տետրերին մեծ վնաս էին հասցնում առնետներն ու մկները և, որպեսզի կարևոր ինֆորմացիա չկորչեր, այսպիսի խորամանկության դիմեցին:
Գոլֆի գնդակի վրայի կլորիկները
Գոլֆի համար առաջին գնդակները լրիվ հարթ էին: Սակայն հետագայում հասկացան, որ ավելի լավ է այսպիսի գնդակներ օգտագործել:
Կողպեքի վրայի անցքերը
Այս անցքերը նախատեսված են նրա համար, որ ժանգոտվելու դեպքում ոչ թե փոխեք կողպեքը, այլ այդ անցքերի միջով հատուկ յուղ լցնեք, որից հետո այն կսկսի աշխատել ինչպես նորը:
Ականջակալների վրայի գծերը
Դուք երևի նկատել եք, որ ականջակալների վրա կան երեք շերտ գծեր: Այն ամենևին էլ նախատեսված չէ գեղեցկության համար: Եթե դրանցից մեկը չլինի, ապա ձայնը կլսվի միայն մեկ ականջակալով: