Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Ռուսաստանի Դաշնությունից հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին:
«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,–սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը։