Ինչու պետք է թռիչքի ժամանակ անջատել բջջային հեռախոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թռիչքից և վայրէջքից առաջ բորդուղեկցորդուհիներն ուղևորներին զգուշացնում են անջատել բջջայինները կամ դնել ավիառեժիմի վրա: Սակայն ոչ բոլորն են դա անում` այդպես էլ չհասկանալով, թե իրենց հեռախոսն ինչ վնաս կարող է հասցնել այդ մեծ ինքնաթիռներին:

Ավիառեժիմի դեպքում անջատվում են ֆայլերի փոխանակման բոլոր տարբերակները ( (Wi-Fi, GSM, Bluetooth և այլն): Եթե այն չանջատվի, ապա եկող ազդանշանները կարող են խանգարել ինքնաթիռի սարքավորումների աշխատանքին: Եթե ձեր հեռախոսն այդպիսի ռեժիմ չունի, ապա պարզապես անջատեք այն:

Ինչպես հայտնի է` թռիչքն ու վայրէջքն ամենակարևոր պահերն են, որոնց ժամանակ օդաչուները պետք է իրենց քայլերը կանոնակարգեն այլ կենտրոնների հետ: Այդ ամենը կատարվում է կապի միջոցով: Ձեր հեռախոսից եկող ազդանշանները կարող են խնդիրներ առաջացնել, և օդաչուները կարող են չլսել իրար:

Պետք է հարգել ուրիշների աշխատանքն ու ավելորդ խնդիրներ չստեղծել օդաչուների համար: Չէ՞ որ ավիառեժիմ դարձնելու համար ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ:




Լրահոս