
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Թումանյանի տարածաշրջանի Արևածագ գյուղի հղի բնակչուհին տան բակում տեղադրված սանհանգույցում վիժել է, և երեխան ընկել է հորը։
Նշենք, որ պտղի սեռը հայտնի չէ, կինը 7 ամսական հղի է եղել, ամուսնացած չէ: նա ապրում է եղբոր հետ: Այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են հորից դուսր բերել պտուղը:
Էդվարդ Արզումանյան
Լոռի