ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպե՞ս կարելի է քառօրյայից հետո երգել թուրքական մոտիվներով». ո՞ւմ է ակնարկում Շուշան Պետրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur լրատվականը հյուրընկալվել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին: Երևանի Կենտրոնում գտնվող 2 սենյականոց փոքր բնակարանում տան տիրուհին մեծ սրտով դիմավորեց մեզ:

Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ շոու-բիզնեսը կոնկրետ օրենքներ է թելադրում, որոնց ինքը երբեք չի հետևել: Նրա խոսքով՝ այն, ինչն այսօր ներկայացվում է շոու-բիզնեսում, պարզապես սարսափելի է:

Երգչուհին քանիցս բարձրաձայնել է, որ պատգամավոր դառնալուց հետո նրան համերգների քիչ են հրավիրում, սակայն ևս  մեկ անգամ հիշեցնում է, որ իր կյանքում ոչինչ չի փոխվել, իսկ ովքեր փոխվել են, տգետ մարդիկ են:

Շուշան Պետրոսյանն իր երաժշտական դադարը կապում է համապատասխան պայման չլինելու հետ: Ըստ նրա՝  իր սերնդի երգիչ, երգչուհիներն այսօր կանգնած են լուրջ  խնդրի առաջ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս