Արմավիրցիներն Աստված են կանչում, իսկ մարզպետը վոյաժների մեջ է. որտեղ է նա և ինչու է մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Արմավիրի մարզի բնակիչները Աստված են կանչում եւ հաշվում կարկուտի կրած վնասները, հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. նա մեկնել է Ռումինիայի Կլուժի նահանգ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նահանգում մարզպետը եղել է հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը, ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Մարզպետի գլխավորած պատվիրակությունը եղել է Սալինա Սուրդայի աղահանքերում, Սբ Նիկոլայի հայտնի վանքում, Սիկ գյուղում եւ այլն:

Չնայած հագեցած ճամփորդությանը, անհասկանալի է` ինչ կտա համաձայնագիրն այն գյուղացիներին, որոնք այս օրերին չեն կարողանում իրենց վարունգը անգամ 20 դրամով վաճառել, չհաշված կարկուտի հետեւանքով առաջացած վնասները:




Լրահոս