Գործարարի և նախկին պատգամավորի առանձնատներում կատարված գողության հետքերով. ինչ պատիժ է սպասվում մեղադրյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղադրող կողմը դժգոհ է 2016 թվականին գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության առթիվ դատավարության ելքից:

Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչներ Շահեն Գասպարյանը կողոպտել էր ոչ միայն Բեգլարյանի ու Զուրաբյանի, այլեւ մի շարք այլ քաղաքացիների բնակարաններ:

Հարուցված քրեական գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Շահեն Գասպարյանի նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանել՝ ազատազրկելով 11 տարի ժամկետով, իսկ նրա ընկերոջը` Նիկոլայ Հարությունյանին հանցագործությունը պարտակելու համար ազատազրկման էր դատապարտել 6 ամիս ժամկետով:

Սակայն մեղադրող դատախազին չի գոհացրել դատավոր Մարինե Մելքոնյանի կայացրած ակտը, եւ նա բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացնեն եւ նրան ազատազրկման դատապարտեն 13 տարի ժամկետով:




Լրահոս