
Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն` Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: