Կենտրոն տեղ, կրակոց, արյուն. ինչ էր եղել Վանաձորում օրեր առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի Լոռու թղթակցին են ահազանգել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 6 շենքի բնակչուհիներից մեկը, ով նշել է, որ նախօրեին՝ գիշերը 23:45-ի սահմաններում իրենց շենքի մոտ կրակոցի ձայներ են հնչել: Առավոտյան արդեն նկատել են, որ գետինն արյունոտ է:

Բնակչի խոսքով՝ հավանաբար շուն են սպանել հրազենով, որը սակայն, ինչպես բնակչուհին նշեց՝ քաղաքապետարանի համապատասխան ծառայության ձեռագիրը չէ, ով իրավասու է զբաղվել թափառող կենդանիների վնասազերծմամբ (Վանաձորում թափառող կենդանիների վնասազերծումն իրականացվում է կրակելու միջոցով). « 11 անց 45 մեր բակում հրազենով շուն են խփել, չգիտեմ այս հարցով կոնկրետ ում դիմեմ, իմանալու՝ պլանային կրակոց էր, թե չէ, ես կասկածում եմ ,որ պատահական ինչ-որ մեկի կողմից է կրակոցն իրականացվել »,-ասաց նա, հավելելով. «Մյասնիկյան 6 , կենտրոն տեղ, բակում, ամառվա օրով, այնպիսի տեղ որ կարող էր մարդ անցնել այդ ժամին: Պատկերացնում եք, թե ինչ կարող էր լիներ, եթե որևէ մեկն այդ պահին բակում լիներ»:

Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը վստահեցրեց, թե թափառող կենդանիների վնասազերծումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ 24:00-ից հետո:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս