ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհավանական բացահայտում. ինչպես են Սալվադոր Դալիի մարմինը և հայտնի բեղերը պահպանվել մահից 28 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

vesti.ru-ն հայտնում է, որ 28 տարի առաջ իր վախճանը կնքած նկարիչ-սյուռեալիստ Սալվադոր Դալիի` կատալոնական Ֆիգերաս քաղաքում ամփոփված մարմինը հրաշալի պահպանվել է:

Աղբյուրի փոխանցմամբ` պատճառը քսուկն է, որը նրա մարմնին են պատել հուղարկավորությունից առաջ:

Դալիի մարմինը փորձաքննության ենթարկելու պատճառը եղել է հայրական պատկանելիության ԴՆԹ անալիզի հանձնումը:

Նրա մազերն ու ոսկորները կհանձնեն ԴՆԹ-ից հետո:

Նարցիս Բանդալետը, ով եղել է քսուկը պատողը, իր տեսածը հրաշք է անվանել. պահպանվել են անգամ նրա հայտնի բեղերը:

Շատ փորձագետներ ցավով են նշել, որ ստիպված են եղել դատարանի վճիռը կատարելու համար նման քայլի դիմել: Իսկ փորձաքննության համար պետք է վերցվեին 4 ատամ, երկու մեծ ոսկոր, մազերը և եղունգները:




Լրահոս