Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում
ՀՀ Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղում երեկ տեղացած կարկուտից տուժել են ոչ միայն մշակաբույսերը, այլեւ վնասվել են մարդկանց ավտոմեքենաներն ու տների պատուհանները: Արեւուտի գյուղապետ Ֆայզո Ամոյանը ArmLur.am-ի հետ զրույցում երեկ ցավով նկատեց, որ մարդիկ անելանելի վիճակում են գտնվում, իսկ մարզպետարանից դեռ ոչ ոք չի եկել գյուղ:
Լուսանկարը shamshyan.com-ի
ՀԱՐՑ. Ես քաղծառայող եմ, եւ հետաքրքիր է իմանալ, թե ծառայողական քննության ընթացքում ինչպե՞ս են անցկացվում զննությունները: Կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե որտե՞ղ է անցկացվում ծառայողական քննությունը:
Տիգրան Հարությունյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարելու փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ:
Հայտնում ենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է Խորհրդի վարչական շենքում, իuկ ըuտ անհրաժեշտության՝ համապատաuխան մարմնի վարչական շենքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին կոնկրետ ո՞ր իրավունքից չի կարող օգտվել:
Երանուհի Հայրապետյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացին չի օգտվում հետեւյալ իրավունքներից՝
1. առանց վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու,
2. ընտրելու եւ ընտրվելու ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում,
3. մասնակցելու համաժողովրդական քվեարկությանը (համապետական հանրաքվե),
4. ընդունվելու հանրային ծառայության,
5. ստեղծելու կուսակցություններ եւ դրանց անդամագրվելու,
6. հողի նկատմամբ սեփականության իրավունքից:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն՝ բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Օտարերկրացին պահպանում է քաղաքացիության կողմի հետ իրավական կապը, օգտվում է նրա հովանավորությունից եւ պաշտպանությունից: