ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս ծիրանի վրա գրված է «ջոգել չկա 150»: Հավանաբար գնորդները շատ են շուռումուռ տվել ծիրանը, ինչն էլ առիթ է դարձել նման գրության:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների զինապարտության հարցն ի՞նչ կարգով է լուծվում:

Սվետա Միրզոյան (39 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե՝ ոչ:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից:

 

 
ՀԱՐՑ. Բարեկամուհուս աղջիկն ունի հաշմանդամության կարգ: Պատրասվում է դիմել բուհ: Նրանք ուզում են տեղեկանալ, թե ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել նման կարգավիճակ ունեցող դիմորդները:

Նարինե Հովհաննիսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի՝
Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում: ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
շարունակելի

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության հկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այս տարի 1641 տեղ հատկացված է պետպատվերով ընդունված ուսանողներին, մոտ 18.000 տեղ՝ վճարովի համակարգի համար, որից 14.000-ը պետական բուհերինն է: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ միասնական քննություն հանձնողների թիվը նվազել է մոտ 1500-ով:




Լրահոս