Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին:
Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցել է «Ռեալ»-ի հետ: Այդ խաղին հետևել է նաև հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը, ով նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու է: