ՖՈՏՈ. Հայտնի դերասաններ, ովքեր չնչին գումարներ են ստացել իրենց լավագույն դերերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան աստղերը հիմնականում տարբերվում են իրենց ստացած գումարներով: Նրանց ամեն մի հոնորարը միլիոնավոր դոլարների է հասնում: Սակայն երբեմն դերասանները համաձայնվում են նկարահանվել ֆիլմերում անգամ շատ քիչ գումարով, քանի որ նրանց հետաքրքել է սցենարը կամ ցանկանում են աշխատել տվյալ ռեժիսորի հետ:

Ձեզ ենք ներկայացնում դերասանների, որոնք նման փորձ ունեն:

Ջոն Հիլլ, «Ուոլ Սթրիթիի գայլը»

Այս ֆիլմում Հիլլը ստացել է 60 հազար դոլար: Սակայն մինչ այս ֆիլմի նկարահանումները նա արդեն իսկ հայտնի կատակերգիկ դերասան էր: Եվ այս դերը Ջոնին բերեց երկորդ Օսկարը:

Թոմ Քրուզ, «Մագնոլիա»

100 հազար դոլար. հոնորար, որը նման դերասանի համար, ով ստացել է միլիոնավոր դոլարներ, ոչինչ է: Սակայն Թոմ Քրուզն այնպես է տարվում սցենարով, որ մոռանում է ֆինանսական խնդիրների մասին:

Բրեդ Փիթ, «Թելմա և Լուիզ»

«Թելմա և Լուիզ» ֆիլմում Փիթի դերը նրա առաջին մեծ քայլն էր դեպի Հոլիվուդ: Այստեղից էլ նկատում են Փիթին: Այնպես որ 6 հազար դոլարը լավ հնարավորություն էր Փիթի համար:

Ռայան Գոսլինգ,  «Կես Նելսոն»

«Հիշողության օրագիրը» ֆիլմում մեծ գումարներ վաստակած Գոսլինգը համաձայնում է նկարահանվել «Կես Նելսոն» ֆիլմում շաբաթական ինչ-որ 1000 դոլարի դիմաց: Հետագայում հենց այս դերի համար դերասանը ստանում է առաջին Օսկարը:

Հիլարի Սուոնք, «Տղաները չեն լալիս»

Հիլարի Սուոնքի այս հոնորարը անգամ չի բավականցրել, որ նա բժշկական ապահովագրություն ձեռք բերի: Սակայն այս ֆիլմը նրան հաջողություններ է բերել: նա ստացել է առաջին Օսկարը:

Ջասթին Հոֆման, «Շրջանավարտները»

Այս ֆիլմը համարվել է բավականին փողաբեր: Սակայն նույնը չի կարելի ասել Հոֆմանի համար: Նա ֆիլմում իր դերի համար ստացել է 17 հազար դոլար:

Ջեննիֆեր Լոուրենս, «Ձմեռային ոսկոր»

Այս ֆիլմում դերասանուհին դեռ սկսնակ էր: Նա ստացել է 17 հազար դոլար: Հենց սրանից հետո է, սակայն, սկսվել Ջեննիֆերի հաջողությունների շարքը:

Հարրիսոն Ֆորդ, «Աստղային պատերազմներ, մաս 4-րդ. նոր հույս»

Շաբաթական 10 հազար դոլար: Համաձայնեք քիչ է, սակայն այս ֆիլմից հետո նա նկարահանվում է նորանոր ֆիլմերում և արդեն բարձր հոնորարներ ստանում:

Ջիմ Քերրի, «Միշտ ասա «Այո»»

Դերասանը շատ է զարմացրել գործընկերներին, երբ համաձայնել է նկարահանվել այս ֆիլմում առանց կանխավճարի: Այս ֆիլմը Քերրին բերել է 35 մլն դոլարի եկամուտ:

Բիլ Մյուրեյ, «Ռաշմոր ակադեմիան»

Դերասանն այնքան է ցանկացել նկարահանվել այս ֆիլմում, որ նրան չի հետաքրքել հոնորարի չափը: Նա ստացել է ընդամենը 9 հազար դոլար:




Լրահոս