«Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով» պետական կառավարչական հիմնարկին փոխանցված APC Back-UPS 650 VA, AVR, 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերից 1600 հատը կամրացվի պետական կառավարման մարմիններին: Այդ սարքերը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շրջանակներում էր տրամադրվել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 02-ի և Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով:
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դոնոր երկրների տրամադրված դրամաշնորհային և Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված միջոցներով Միացյալ Ազգերի զարգացման ծրագրի կողմից ձեռք է բերվել գույք՝ անխափան սնուցման սարքեր ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2017 թվականի ապրիլի 02-ի և Երևանի ավագանու ընտրությունները էլեկտրոնային սարքերով կազմակերպելու նպատակով։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել պահեստավորված գույքից անխափան սնուցման սարքերից 1600 ամրացնել պետական մարմիններին։