ՀՀ կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 23 մլն 633 հազար դրամ: Նշվում է, որ այն տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 842-Ն որոշման պահանջները կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի փողոցում իրականացվող ուսումնամեթոդական կենտրոնների և հանգստի գոտիների կառուցման և միջպետական Մ4 մայրուղուց կենտրոնները կապող տրանսպորտային ճանապարհը կառուցելու համար ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Տավուշի մարզպետարանին 23 մլն դրամ կհատկացվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ