Իշխանություններն իբր «Ապահով Հայաստան» կառուցելու խոստումը հորով-մորով են արել, հիմա էլ անցել են «Կանաչ Հայաստան»-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանություններն իբր «Ապահով Հայաստան» կառուցելու իրենց խոստումը հորով-մորով են արել, հիմա էլ անցել են «Կանաչ Հայաստան» սարքելուն, իսկ իրականում՝ այդ ճանապարհին հսկայական գումարներ գրպանելու գործին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը առաջիկայում պատրաստվում է իրականացնել «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ:

Այդ նպատակով մարզպետարանը պայմանագիր է կնքել Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ, ըստ որի՝ Չեխիան մոտ 4մլն 300 հազար դրամ կամ մոտ 9 հազար դոլար է նվիրաբերելու: Իսկ այդ գումարով մարզպետարանը բնակչության համար քարոզչական նյութեր է պատրաստելու եւ տարածելու: Ափսոս, որ պաշտոնական փաստաթղթերում նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ նյութեր են պատրաստելու, ասենք՝ «փնթի Սեթի» մասին հայտնի ոտանավո՞րն են տարածելու մաքրասիրություն քարոզելու համար, թե՞ սովորեցնելու են ինչպես ավլել փողոցը, հավաքել աղբը եւ, ընդհանրապես, ինչպես պահպանել քաղաքակրթության տարրական նորմերը: Մի խոսքով՝ փողերի մսխում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս