Որ մասնագիտություններն են «մեռնում» Հայաստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է: Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, եւ դեռեւս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր: Այս իրավիճակը, թերեւս, պատահական չէ, այլ Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթի դառը հետեւանքն է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ Հայաստանում «մեռնում են» դիմորդներ չունենալու պատճառով:

Օրինակ՝ ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել է 902 թափուր տեղ, մինչդեռ մայր բուհում նախորդ տարի 523 թափուր տեղ էր: ԵՊՀ քիմիա մասնագիտությամբ դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, եւ այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի: Մեկ ուշագրավ փաստ էլ. չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը. 2016-2017 թվականներին այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին` 11 հազար 197»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս