«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ բոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Նաչարյանը: Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում», 2004-2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալը, այնուհետև որոշ ժամանակ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ, «Ահարոն Պարադիգմա» հաշվապահական խորհրդատվական ՓԲԸ ավագ մասնագետ: Այնուհետև վերադարձել է հայրական օջախ և 2006-ից առ այսօր «Գագպրոմում» հաշվապահի տեղակալն է:
Հիշեցնենք, որ մասնավորապես «Տոնուս» ընկերությունը, որը պատկանում էր նախկին պատգամավոր, վաղամեռիկ Աշոտ Տոնոյանին, սնանկացավ և մեծ դժվարություններ ուներ իր պարտավորությունները կատարելու հարցում՝ ընկերությանը գումարներ վճարած և իրենց բնակարանները չստացած մարդիկ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում փողոցներում: Հետագայում նրանց խնդիրներն ինչ-որ ձևով լուծվեցին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: