
Այսուհետ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին կնշանակեն մրցույթի միջոցով: Նման որոշում կկայացվի կառավարության առաջիկա նիստում: Նախագծի ընդունման դեպքում դատախազի տեղակալները կընտրվեն մրցույթի արդյունքներով՝ որակավորման անդամների առնվազն վեց ձայնով ընդունված որոշմամբ:
Ընդ որում, կանոնակարգվում է, որ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտության աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:
Հավելենք, որ 2005 թվականի փոփոխություններով, գլխավոր դատախազի տեղակալներին ազատում էր ՀՀ նախագահը՝ Գլխավոր դատախազի առաջարկությամբ: Իսկ 2015 թվականին կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը չի կարգավորում տեղակալների նշանակման կարգը: