Հուլիսի 25-ին, ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի 92 հասցեի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցը տևական ժամանակ է` չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Shamshyan.com-ը հայտնում է, որ փրկարարները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ներկայացուցիչների և ընթերականների ու բենզալցակայանի աշխատակիցների հետ բացելով բեզնալցակայանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի: Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը հանկարծամահ է եղել: