
61-ամյա կանադացի Ուինսթոն Բլեքմորը մեղավոր է ճանաչվել բազմակնության համար: The Daily Mail-ը հայտնում է, որ տղամարդն անցած 25 տարվա ընթացքում ամուսնացել է 25 կնոջ հետ ու ավելի քան 145 երեխայի հայր դարձել:
Ընդ որում, նա Բաունթիֆուլ համայնքի հոգևոր առաջնորդն է եղել ու բազմակնության քարոզ արել: Լրատվամիջոցը հայտնում է, որ Բլեքմորի դեմ դատական հայց ներկայացնողը նրա նախկին կինն է եղել: Այժմ տղամարդուն սպառնում է 5 տարվա ազատազրկում: