Արթուր Օսիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվության քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվության քննարկում:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բուժսպասարկման ոլորտում եղած խնդիրներին և դրանց լուծման եղանակներին, դատապարտյալների զբաղվածությանն ու վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին, ծառայության կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնություններին, միջազգային համագործակցությանը և հեռանկարային այլ ծրագրերի:
Ծառայության պետի կողմից տրվեցին հանձնարարականներ, քննարկվեցին դրանց կատարման ժամկետները:

Առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական ծառայության կողմից կատարված աշխատանքներին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքում գործող «Կատարված աշխատանքներ և իրականացված բարեփոխումներ» էջը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին:




Լրահոս