«Նման երկրաշարժ զգացել էինք 1992թ-ին». ինչ են պատմում գյուղապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության`երեկ երկրաշարժ զգացվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Արտաբույնք, Հորբատեղ գյուղերում եւ Եղեգնաձոր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց գյուղի բնակիչների տան պատերն ու առաստաղներ են ճաքել: «Երկու անգամ ենք զգացել երկրաշարժը: Մարդիկ գիշերը դուրս էին եկել փողոց, աչքները վախեցել էր»,- ներկայացրեց գյուղապետը:

Նա մեզ հետ զրույցում հիշեց նաեւ, որ ուժգին երկրաշարժ զգացել են դեռեւս 1992 թվականին. «Դրանից հետո թույլ ցնցումներ հնարավոր է եղած լինեն, բայց երեկվանն ուժգին էր: Մեզ մոտ կան սողանքային գոտիներ, բայց հաստատ պատճառը դրանք չեն»:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վնասներ կրել են նաեւ Արտաբույնքի բնակիչները: Արտաբույնքի գյուղապետ Արմեն Սեդրակյանը փոխանցեց, որ վնասները հաշվարկող հանձնաժողով է ստեղծվել, որն այս պահին աշխատում է: «Երկրաշարժի պատճառով մարդկանց տան պատերը, առաստաղները ճաքել են: Բոլոր բնակիչները զգացել են: Ճիշտ է առաջին ցնցումը մի քիչ թույլ էր, բայց երկրորդը ուժգին էր: Կեսգիշերն անց էր, մարդիկ վախից դուրս էին եկել փողոց»,- պատմեց գյուղապետը:




Լրահոս