hraparak.am-ը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ շաբաթ օրվանից անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը։ Այս օրերին մարզպետարանում անհանգիստ մթնոլորտ է, մարզպետն էլ սիրտ չունի որեւէ մեկին տեսնելու, ընդունելու։ Խորհրդականի մասին տեղեկություն չունեն ոչ աշխատավայրում, ոչ էլ հարազատները, իսկ կորելու հավանական պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում՝ նրան բռնել են, գողացել են եւ այլն։
Դիմեցինք ոստիկանություն, լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ հաղորդում ունեն ոստիկանության Արմավիրի բաժնում Մանուկ Սիմոնյանի անհայտ կորելու վերաբերյալ, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Նշենք, որ Մանուկ Սիմոնյանը 52 տարեկան է, ծնվել է Նոր Արմավիր գյուղում, ավարտել է Հոկտեմբերյանի Պրոֆտեխուսումնարանը` ստանալով գինու և հյութերի արտադրման վարպետի մասնագիտացում, ապա ավարտել է Մոսկվայի «Սննդի արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը»:
Մանրամասները` այստեղ: